Երկաթուղային կայարանում ուղևորը տուգանվել է 200 եվրոյով բջջային հեռախոսի բարձրախոսն օգտագործելու համար
Ֆրանսիայում տղամարդը տուգանվել է 200 եվրոյով՝ երկաթուղային կայարանում գտնվելու ժամանակ իր բջջային հեռախոսի բարձրախոսը միացնելու պատճառով։
Տղամարդը, որն ասել է, որ իր անունը Դավիդ է, BFMTV-ին պատմել է, որ դեպքը տեղի է ունեցել կիրակի օրը երկրի արևմուտքում գտնվող Նանտ կայարանում գնացքի սպասելիս:
Նա պարբերականին պատմել է, որ բարձրախոսով խոսելիս է եղել քրոջ հետ, երբ միջամտել է ֆրանսիական SNCF երկաթուղային պետական ընկերության ներկայացուցիչը։
«SNCF անվտանգության աշխատակիցն ինձ ասաց, որ եթե ես չանջատեմ բարձրախոսը, ինձ կտուգանեն 150 եվրոյով»,- ասել է նա BFMTV-ին։
Սկզբում նա մտածել է, որ դա կատակ է:
«Կարծում եմ, որ կինը վիրավորվեց։ Նա հանեց իր նոթատետրը և տուգանեց ինձ»,- հավելել է նա։
Արդյունքում տուգանքն ավելի բարձր է եղել՝ 200 եվրո, քանի որ այն տեղում չի վճարել։ Ուղևորը պատմել է BFMTV-ին, որ փաստաբան է վարձել, քանի որ մտադիր է վիճարկել տուգանքը: