Երիտասարդ կինը գրեթե ամբողջովին ճաղատացել է տիզի խայթոցից
Երիտասարդ կինը կորցրել է մազերի մեծ մասը տիզի խայթոցից հետո, գրում է The Sun-ը։ 28-ամյա կինն սկզբում նկատել է, որ մազերը թափվում են գլխի վերին մասում՝ խայթոցի տեղի շուրջ:
Սակայն մեկ ամիս անց ալոպեցիան արագորեն տարածվել է գլխամաշկի վրա: Նրա մազերը նոսրացել են, մնացել են ճաղատացած մասեր և դեղին ու սև կետեր ամբողջ գլխի վրա:
Ամերիկյան Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքի բնակչուհին փորձել է առանց դեղատոմսի վիտամիններ և ստերոիդների ներարկումներ ընդունել, սակայն ոչինչ չի օգնել նրա մազերի աճին:
Ի վերջո, նա դիմել է Բոստոնի համալսարանի բժշկական կենտրոն, որտեղ նրան տվել են մազաթափության ծանրության գնահատական (SALT)՝ 52 միավոր՝ դասելով նրան «ծանր» կատեգորիայի մեջ:
Կինը, որին ախտորոշվել էր նաև «լավ վերահսկվող» ձվարանների պոլիկիստոզ համախտանիշ, սկսել է ընդունել ստերոիդ պրեդնիզոլոն, նախքան բարիցիտինիբին անցնելը, որը հաճախ օգտագործվում էր ռևմատոիդ արթրիտի, ալոպեցիայի և էկզեմայի բուժման համար։
Դեղորայքն ընդունելուց չորս ամիս հետո նա նկատել է մազերի զգալի աճ բոլոր այն հատվածներում, որտեղ նախկինում ալոպեցիա կար, բացառությամբ տիզի խայթոցի տեղի և հարակից տարածքի: Չնայած մազաթափությունը հազվագյուտ բարդություն է տիզի խայթոցից հետո, սակայն ավելի ու ավելի շատ նման դեպքեր են գրանցվում: