Երեք առակ փոքրիկների համար, շարունակություն
Երկու խորհուրդ
Աղվեսը ոզնուն խորհուրդ տվեց գնալ վարսավիրանոց։
-Այսպիսի փշեր, – ասում է նա՝ շրթունքները լիզելով, – այլևս չեն կրում։ Հիմա նորաձև է «կրիայի» սանրվածքը։
Ոզնին լսեց նրա խորհուրդը և գնաց քաղաք։
Լավ էր, որ աղվեսի գնալուց հետո ոզնու կողքով թռավ բուն։
-Այդ դեպքում կխնդրես քեզ միանգամից թարմացնեն վարունգի լոսյոնով և գազարաջրով,- իմանալով՝ բանն ինչումն է, ասաց նա։
-Ինչու՞ – չհասկացավ ոզնին։
-Որ աղվեսը քեզ ախորժակով ուտի, – բացատրեց բուն։ – Չէ՞ որ մինչ այդ նրան խանգարում էին քո փշերը։
Եվ այստեղ ոզնին հասկացավ, որ ոչ բոլոր խորհուրդներին և, մանավանդ, ոչ բոլոր խորհրդատուներին կարելի է հավատալ։Անմոռուկը
Աճում էր անմոռուկ ծաղիկը դաշտում և ուրախանում արևով, լույսով, տաքությամբ, օդով , անձրևով, կյանքով… Եվ նաև նրանով, որ Աստված նրան ոչ թե եղինջ կամ տատասկափուշ է ստեղծել, այլ …։
Ու հանկարծ մոտով մի տղա է անցնում և պոկում նրան։
Հենց այնպես, չիմանալով նույնիսկ, թե ինչու, ճխլտում ու նետում է:
Ծաղիկը ցավ է զգում ու վշտանում։
Տղան նույնիսկ չէր էլ իմանում, որ գիտնականներն ապացուցել են, թե ինչպես են բույսերը մարդկանց նման ցավ զգում:
Բայց ամենից շատ ծաղկի համար վիրավորական էր, որ իրեն հենց այնպես, առանց որևէ օգուտի, անիմաստ պոկել ու զրկել են արևի լույսից, ցերեկվա ջերմությունից եւ գիշերվա սառնությունից, անձրևից, օդից, կյանքից…
Վերջինն, ինչի մասին նա մտածում էր, այն էր` այնուամենայնիվ, լավ է, որ Տերը իրեն եղինջ չի ստեղծել։ Չէ՞ որ այդ դեպքում տղան անպայման կդաղեր ձեռքը:
Իսկ նա գիտակցելով, թե ինչ է ցավը, այնպես չէր ցանկանա, որ աշխարհում ինչ-որ մեկը ցավ զգար։Ստել, թե ճիշտն ասել
Երեք տղա անտառում խաղով էին տարվել և չիմացան, թե ինչպես վրա հասավ երեկոն։ Նրանք վախենում էին, որ իրենց տանը կպատժեն, և սկսեցին մտածել, թե ինչ անեն։ Ճիշտն ասե՞ ն ծնողներին, թե՞ ստեն:
Առաջինը հորինեց իր վրա հարձակված գայլի պատմություն։ «Կվախենա հայրն իր համար և կների», — որոշեց նա: Բայց այդ պահին գալիս է անտառապահը և հայտնում, որ անտառում ոչ մի գայլ էլ չկա:
Երկրորդը մորն ասաց, որ այցելել է պապիկին։ Հանկարծ`վերջինս` ինքը, տան շեմին է։
Այսպես բացահայտվեցին առաջին և երկրորդ տղաների ստերը, և արդյունքում նրանք երկու անգամ պատժվեցին։ Նախ նրա համար, որ մեղավոր էին, իսկ հետո, որ ստել էին։
Իսկ երրորդը գնաց տուն և պատմեց այն, ինչ եղել էր։ Մայր մի քիչ նախատեց, և շուտով հանգստացավ։
Սուտը միայն բարդացնում է իրավիճակը: Դրա համար բոլոր դեպքերում ավելի լավ է չփնտրել արդարացումներ և չթաքցնել մեղքը այն հույսով, որ ամեն ինչ լավ կանցնի, այլ միանգամից պետք է խոստովանել։ Միայն այդպես կարելի է պահպանել ծնողների վստահությունը և խղճի խայթ չզգալ:
