Երեւույթներ, որոնց համար քառասունն անց կինը չափազանց ծեր է

Լիցքաթափվում ենք, խուճապի չենք մատնվում ու կարդում ենք…
1. Էժանագին օծանելիք ու էժանագին կոսմետիկա օգտագործել
Այո, լավ իրերը թանկ արժեն, երբեմն էլ չափից թանկ: Բայց կինը քառասուն տարեկանում պետք է կարողանա կամ ինքն այնքան փող վաստակի, որ մի սրվակ վայելուչ օծանելիք գնի, կամ էլ իր կողքին այնպիսի տղամարդ ունենա, որը նրան կնվիրի այն: Լավ կոսմետիկան ու օծանելիքը այն է, ինչը կնոջը տպավորիչ ու խնամված է դարձնում: Դրանց վրա կարելի է գումար տնտեսել քսան ու նույնիսկ երեսուն տարեկանում՝ այտերի բնական կարմրությունը ու պատանեկության բույրը կփոխհատուցեն լրացուցիչ միջոցների բացակայությունը, բայց քառասուն տարեկանում առանց դրանց դուք պարզապես թոշնած ու չխնամված կնոջ տեսք կունենաք:
2. Անվստահ լինել արտաքինի հարցում
15, 20 ու նույնիսկ 30 տարեկանում մենք մշտապես կասկածում ենք՝ արդյոք բավականաչափ լավ տեսք ունենք, մեր կուրծքը չափից փոքր չէ՞, ոտքերը սլացի՞կ են , ցելյուլիտը չի՞ հաղթել մեզ: Մենք ժամերով հայելու առաջ կանգնած՝ փորձում ենք գտնել այս հարցերի պատասխանները, չենք կարողանում նույնիսկ խանութ գնալ առանց շպարի ու բարձրակրունկ կոշիկների ու հաճախ ենք տղամարդկանց հոգնեցնում մեր նույն հարցով՝ «իսկ ես իրո՞ք գեղեցիկ եմ»: Իհարկե 40 տարեկանում, նույնիսկ եթե ձեր մարմինը ժամանակին սլացիկ ու հիասքանչ է եղել, այն արդեն կանգնում է կնճիռների, ցելյուլիտի, ավելորդ քաշի ու սպիտակած մազերի խնդիրների առաջ: Բայց եթե շարունակեք ձեր պատանեկական անվստահությամբ տանջել ինքներդ ձեզ ու ուրիշներին, դուք պարզապես կդառնաք անվստահ ու չհասունացած, բայց արդեն թոշնող կին: 40 տարեկանում կնոջը գրավիչ են դարձնում նրա ինտելեկտը, կրթությունը, կյանքի հաջողությունները ու կյանքի փորձը:
3. Կանոնավոր խնամքից հրաժարվել
Շաբաթական մեկ անգամ մատնահարդարում, երեք-չորս շաբաթը մեկ՝ ոտքերի մատների հարդարում, կոսմետոլոգ, մերսում, լավ սանրվածք, մազերն էլ կանոնավոր ներկել: Նորից կառարկեք՝ «ասելը հեշտ է, իսկ փողը որտեղի՞ց գտնենք: Չէ՞ որ ոչ բոլորն են հարուստ, ընտանիք, երեխաներ ու տարեց ծնողներ ունեն»: Բայց կյանքում ամեն ինչ բացատրվում է հնարավորություն գտնելու ցանկության առկայությամբ կամ էլ բացակայությամբ: Կարելի է մատները հարդարել 500 դրամով, կարելի է հարդարել 5000 դրամով, կարելի է նաեւ տանը ինքնուրույն հարդարել: Կարեւորն անելն է, ցանկություն ունենալը:
4. Անհաջողակ մարդու կողքին լինել
20 տարեկանում դա թույլատրելի է, քանի որ 20 տարեկանում դեռ անհաջողակ մարդիկ չկան: Մենք նոր ենք սկսում մեր ճանապարհը դեպի սոցիալական հաջողություն ու դեռ պարզ չէ, թե ում մոտ այն ինչպես կավարտվի: 30 տարեկանում դեռ կարելի է երկրորդ շանս տալ նրանց, ովքեր չեն հասել իրենց նպատակին առաջին փորձի ժամանակ: Բայց 40 տարեկանում ձեր կողքին գտնվող տղամարդը պետք է ունենա սիրելի աշխատանք, կայուն եկամուտ, համարժեք ինքնագնահատական, ճանաչի ինքն իրեն ու իր ցանկությունները:
5. Սեքսից բավականություն չստանալ
20 տարեկանում մենք շատ քիչ բան գիտնեք մեր մարմնի մասին, շատ ենք այս ու այն կողմ ընկնում, փնտրում ինքներս մեզ, փորձում տարբեր զուգընկերների: 20-35 տարեկանում երեխաներ ենք ծնում, դա փոխում է թե մեր մարմինը, թե մեր զգայականությունը: Եվ հետո փոքրիկ երեխայի խնամքը նույնպես կարող է եւ ցանկությունները բթացնել, եւ սեքսի որակի վրա ազդել: Բայց 40 տարեկանում մեր մարմինն արդեն ուսումնասիրված է, փորձարկումները արված, երեխաները մեծացել են, եւ մենք կարող ենք վայելել սեքսը, քանի որ գիտենք, թե ինչ ենք ուզում, ում ենք ուզում, ու գիտենք, թե ինչպես կարող ենք ստանալ դա:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )