Երեւանում 30-ամյա երիտասարդն անցել է ճաղավանդակի վրայով եւ մտել Իտալիայի դեսպանատան տարածք
Դեկտեմբերի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, երիտասարդ տղան, բարձրանալով Երևանում գործող Իտալիայի դեսպանատան ճաղավանդակի վրա, մտել է դեսպանատան տարածք։
Նրան տեղում բռնել են դեսպանատան անվտանգության աշխատակիցները, ապա ժամանած ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները նրան տեղափոխել են ոստիկանության Կենտրանական բաժին։
Դեսպանատուն ներխուժած քաղաքացին Երևանի բնակիչ, 30-ամյա Միքայել Գ-ն է։
Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում։