Երեւանից հետո Լավրովը կայցելի Բաքու

Ընթացիկ շաբաթվա ավարտին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կայցելի Բաքու։ Այստեղ նա կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։
Լավրովի եւ Ադրբեջանի քաղաքական եւ դիվանագիտական ղեկավարության հետ տեղի ունենալիք հանդիպումների ընթացքում ի շարս երկկողմ եւ ռեգիոնալ հարցերի, քննարկվելու է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )