<<Ժողովուրդ>>Երեխաների ապօրինի որդեգրումների և վաճառքի առնչությամբ ԱԱԾ-ն հարցում է ուղարկել նաև<<Արաբկիր>>բժշկական կենտրոն
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեխաների ապօրինի որդեգրումների և վաճառքի առնչությամբ ԱԱԾ-ն հարցում է ուղարկել նաև «Արաբկիր» բժշկական կենտրոն: Մանկական այս կլինիկայի ղեկավար, ԱԺ ՀՀԿ-ական նախկին նախագահ Արա Բաբլոյանի որդին՝ Արման Բաբլոյանը «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատել է այդ տեղեկությունը:
«Մենք ուղղակի, հարցմանն ի պատասխան, ինչ տվյալ ուզել են, տվել ենք: Թե հետագայում ինչ է եղել, չգիտենք: Մեր հիվան՛դանոցը որևէ քրեական գործում ներգրավված չէ, և տեղյակ էլ չենք այդ մասին: Պարզապես հարցեր են եղել՝ ինչ երեխաներ կան, որ թողնվել են ծնողների կողմից, ում են տվել մանկատուն և այլն»,- ասել է Արման Բաբլոյանը:
Անդրադառնալով «ժողովուրդ» օրաթերթի դիտարկմանը, որ իր հորը հոկտեմբերի 29-ին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական կեղծիքի և իշխանությունը յուրացնելու հոդվածներով՝ որդի Բաբլոյանը արձագանքել է, թե նրա մեղքի բաժինը չի տեսնում: «Միանշանակ նա չէր կարող նման բան անել»,- ամփոփել է Արման Բաբլոյանը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: