Երբ Տգիտությունը գոռում է, Միտքը լռում է

<<Վիճաբանություն »
Էշը Վագրին ասաց:
– “Գիտես ՞ Իսկ Խոտը կապույտ է “:
Վագրը պատասխանեց:
– “Ոչ, խոտը կանաչ է ։ »
Վեճ բռնկվեց և նրանք որոշում են գնալ անտառային թագավոր Առյուծի մոտ ,որպեսզի լուծեն իրենց տարաձայնությունները։
Դեռ չհասած Առյուծի գահին, էշը բարձր սկսեց բղավել:
– “Ձերդ մեծություն, ճիշտ ՞է չէ ,որ խոտը կապույտ է:”.
Առյուծը պատասխանեց:
– “Այո , ճիշտ է, խոտը կապույտ է “.
Էշը ուրախացավ եւ շարունակեց:
– “Վագրն ինձ հետ համաձայն չէ, հակասում է ինձ և նյարդայնացնում , խնդրում եմ պատժեք նրան”:
Այդ պահին Գազանների թագավորը վճիռ կայացրեց և հայտարարեց:
– “Վագրը կպատժվի 5 տարվա լռությամբ”:
Էշը ուրախացած ցատկեց եւ գոհացած գնաց,, կրկնելով:
– “Խոտը կապույտ է …”….
Վագրը, ընդունելով իրեն տրված պատիժը, Առյուծին հարցրեց :
– “Ձերդ մեծություն, ինչի համար եք ինձ պատժել: Չէ որ խոտը Կանաչ է” ։
Առյուծը պատասխանեց:
– “Իսկապես, խոտը կանաչ է”:
Զարմացած վագրը հարցրեց:
– “Այդ դեպքում ինչու ես ինձ պատժում։”.
Առյուծը պատասխանեց:
– “Դա ոչ մի կապ չունի այն հարցի հետ, թե ինչ գույնի է խոտը ։
Պատիժն այն բանի համար էր , որ քեզ նման համարձակ, Հպարտ ու խելացի կենդանին չպետք է ժամանակ վատներ էշի հետ վիճելու վրա , իսկ հետո նաև այդ հարցով նաև դիմել ինձ…
Ժամանակի ամենասարսափելի կորուստը լինում է հիմարի և անկիրթի հետ վիճելիս , ում համար ոչ ճշմարտությունն է կարևոր, ոչ էլ իրականությունը, այլ միայն նրա համոզմունքների և պատրանքների հաղթանակը:
Երբեք ժամանակ մի կորցրեք անիմաստ վեճերի վրա … Կան մարդիկ, ովքեր որքան էլ ապացույցներ և վկայություններ ստանան, միևնույն է չեն կարող հասկանալ ՝ քանի որ կուրացած են և ատելությունից և փառքի ձգտումից :
Միակ բանը, որ նրանք ցանկանում են դա ճիշտ լինելն է..
Երբ Տգիտությունը գոռում է, Միտքը լռում է :
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )