Երբ բակում հայտնի գործ տվողը դառնում է քաղաքական գործիչ, այսպիսի անհարմար բաներ է տեղի ունենում.

Ինչպես կասեր դասականը` ախր սա Ձեր տեղնա՞ էս լավ միջավայրը, որ եկել փորձում եք ինչ որ բան անել։
Իհարկե ես հասկանում եմ, որ Աբովյանում օրեր առաջ տեղի ունեցած հզոր քայլերթը ոմանց հեռու երազներում նմանատիպն ունենալու անհագ ցանկություն առաջացրեց, բայց ինչպես մեր մեծերն են ասում` լավ է լինում, երբ ոտքդ յորղանիդ գյորա ես մեկնում։
Ներկա իշխանության պաշտոնյաների ոճն է դարձել մերձավոր ազգականներին բերել ու պատասխանատու պաշտոնների նշանակել։ Աբովյան համայնքի ՔՊ թեկնածուն ևս բացառություն չէ, ինչպես արդեն բազմաթիվ անգամներ խոսվել է նա,<<Շրջակա միջավայրի նախարարության>> նախարար` Ռոմանոս Պետրոսյանի ազգականն է։
Չգիտես ինչու՞ և չգիտես ինչպե՞ս զուգադիպում է և Աբովյանում այսօր քայլերթի մեկնարկից առաջ, վերը նշված նախարարությանը պատկանող ծառայողական մեքենաները վխտում են
Աբովյան համայնքի կենտրոնում և քայլերթի մեկնարկի հատվածում, թե՛ ավտոբուսներով և թե՛ ավելի փոքր մարդատար մեքենաներով մարդկանց են իջեցնում քայլերթին մասնակցելու համար։
Այս մասով ուրախ կլինեմ, եթե պարզաբանում ստանամ նախարարությունից, թե ի՞նչ հիմնավորմամբ է հասարակ ժողովրդի հարկերից հավաքվող բյուջեն տրամադրվում պաշտոնյաների անձնական կարիքները հոգալուն։
Ես չեմ բացառում, որ այս փոստս ևս սպամերի արդյունքում փակվի, քանի որ իմ, արդեն` 2 անձնական էջերը արգելափակված են հենց նմանատիպ գրառումների համար, սակայն վստահ եմ մի օր կգաք այն համոզմունքին, որ իմ ճակատը ձեր ճակատից պինդ է, ինչքան էլ արգելափակեք` միևնույնն է խոսելու եմ։
Իսկ Ռոմանոսին խորհուրդ կտամ լինքս իր ֆեյքերի ՊՈԱԿ-ի ղեկավարին փոխանցելուց հետո, պարտադիր մի հատ սառը ջուր խմի, որովհետև նմանատիպ պռավալից հետո լիքը տեղեր պատասխան ունի տալու։
Հա մեկ էլ մի բան չմոռանամ ամսի 5-ի գիշերը Աբովյանում` քո ծափերով ձեր խայտառակ պարտությունն եմ շնորհավորելու։
Հ.Գ. ինչքան խայտառակ տխուր վիճակում եք դուք, որ անգամ վարչական լծակով եք պայթում։