Երբեք չեմ փոշմանել, որ ընտրել եմ Հայաստանի հավաքականը Ռուսաստանի փոխարեն․ Սպերցյան

«Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանն  ասել է, որ երբեք չի զղջացել իր ընտրության համար՝ խաղալ ոչ թե Ռուսաստանի, այլ Հայաստանի հավաքականում:

Նա պատասխանել է Чемпионата-ի հարցերին։

Հարց-Հաճա՞խ եք մտածում, թե հիմա ինչ կլիներ, եթե Հայաստանի փոխարեն ընտրեիք Ռուսաստանի հավաքականը։

Սպերցյան–Մարդիկ գրում են, որ ես ընտրել եմ Հայաստանը՝ հեշտ ճանապարհը։ Բայց ես ընտրեցի Հայաստանը դեռ 2021 թվականի մարտին, երբ դեռ ոչինչ չկար։ Բանն այլ էր։ Ես երբեք չեմ խաղացել Ռուսաստանի ոչ մի հավաքականում, նույնիսկ երիտասարդական թիմում։ Հիշում եմ՝ ընկերական հանդիպումներ կային ազգային հավաքականի հետ, երբ ես Վանյա Սերգեևի հետ ՖՆԼ-ի լավագույն ռմբարկու էի։ Նրանք ցանկանում էին բոլորին հրավիրել այս հանդիպումներին՝ տղաներին դիտելու համար։ Իսկ ես ցուցակում չէի։ Բայց ՖՆԼ-ում փոխարինման դուրս եկածներ կային։ Ես նստեցի և մտածեցի՝ ինչպե՞ս է դա հնարավոր: Էլ ի՞նչ պետք է անեմ թիմ մտնելու համար: Դա վերջին կետն էր: Երբեք չեմ փոշմանել, որ ընտրել եմ Հայաստանը Ռուսաստանի փոխարեն։ Եվ հիմա ես չեմ ափսոսում։

Հարց– Զախարյանի հետ քննարկե՞լ եք: Դու խաղում ես պաշտոնական հանդիպումներում, նա չի խաղում։

Սպերցյան– Մենք քննարկել ենք, բայց դա նրա որոշումն է։ Յուրաքանչյուր ոք ունի իր ճանապարհը։ Ինչ-որ մեկը կարող է ինձ մեղադրել, բայց սա իմ կյանքն է, ինձ համար այսպես ավելի լավ է: Արսենին ավելի լավ է Ռուսաստանի հավաքականի հետ, դա նույնպես լավ է:

Share This