Եվրոպայում գազի գինը գերազանցել Է հազար խորանարդ մետրի դիմաց 1 140 դոլարը

Եվրոպայում գազի գինը նոյեմբերի 30-ին սակարկությունների բացմանը բարձրացել Է հազար խորանարդ մետրի դիմաց 1 140 դոլարից, վկայում են ICE սակարանի տվյալները: Նիդեռլանդների TTF հաբում հունվարի ապառնագրի գինն աճել Է հազար խորանարդ մետրի դիմաց մինչեւ 1146 դոլար:

Եվրոպայում գազի արժեքի ընդհանուր աճը նախօրյակին փակման գնի համեմատությամբ կազմում Է շուրջ 5 տոկոս: Նախօրյակին «Գազպրոմի» դեպարտամենտի պետ Ալեքսանդր Իվաննիկովը հայտնել Է, որ մայր ըներությունն առաջիկա ամիսներին  Եվրոպայում գազի գնի նկատելի նվազում չի սպասում, բայց դրա արժեքը հազար խորանարդ մետի դիմաց շուրջ 1 000 դոլարի մակարդակում կայուն չԷ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )