Եվրոպայի չեմպիոնին կասկածում են սեքսուալ բռնության գործադրման մեջ
Ֆրանսիացի գեղասահորդ Մորգան Սիպրեին կասկածում են անչափահաս աղջկա հանդեպ սեքսուալ ոտնձգության փորձ կատարելու, մասնավորապես՝ նաեւ ինտիմ բնույթի լուսանկարներ ուղարկելու մեջ։ Այս մասին հայտնում է USA Today-ը։
Ըստ հրապարակման, 2017 թվականին Սիպրեն, իբրեւ թե 13-ամյա ամերիկացի գեղասահորդուհի աղջկան ուղարկել է ինտիմ լուսանկարներ։ Աղջիկը այդ ժամանակ մարզվել է Սիպրեի հետ Ֆլորիդա նահանգում ։ Աղջկա ծնողները հայտարարել են, որ միջադեպի մասին անմիջապես չեն բարձրաձայնել, քանի որ Սիպրեի մարզիչները վախեցրել են իրենց։ SafeSport գործակալությունը, որը զբաղվում է մարզիկների հանդեպ բռնության կամ դրանց փորձի միջադեպերի հետաքննությամբ սկսել է քննություն այս առնչությամբ։