Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն կանդրադառնա նաեւ Հայաստանին

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը կանցկացնի իր եռամսյակային նիստը՝   քննարկելուՄարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների և որոշումների կատարումը:

Մանրամասն քննության համար առաջարկված գործերը վերաբերում են Հայաստանին, Ադրբեջանին, Բոսնիա և Հերցեգովինային, Բուլղարիային, Խորվաթիային, Ֆինլանդիային, Ֆրանսիային, Վրաստանին, Հունգարիային, Իտալիային, Լիտվային, Հյուսիսային Մակեդոնիային, Լեհաստանին, Մոլդովային, Ռումինիային, Ռուսաստանի Դաշնությանը, Թուրքիային, Ուկրաինային և Միացյալ Թագավորությանը։

Նիստի ընթացքում Նախարարների կոմիտեի կողմից ընդունված որոշումները կհրապարակվեն ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 3-ին։

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 46-րդ հոդվածի համաձայն՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները պարտադիր են անդամ պետությունների համար:

 

Նախարարների կոմիտեն վերահսկում է վճիռների կատարումը՝ հիմնվելով ազգային իշխանությունների, դիմողների, ՀԿ-ների, Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների (ՄԻԻԻ) և այլ շահագրգիռ կողմերի տրամադրած տեղեկատվության վրա:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )