Եվրախորհրդարանի պատգամավորը կոչ է անում սառեցնել ԵՄ երկխոսությունը Էրդողանի հետ
Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր Միքայել Գահլերը կոչ է արել դադարեցնել ԵՄ-ի շփումները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ մինչև Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կալանքից ազատվելը։
«Քանի դեռ Իմամօղլուն կալանքի տակ է, մենք պետք է սառեցնենք ԵՄ-ի և անդամ երկրների շփումները քաղաքական մակարդակով: Դա զգալիորեն կուժեղացնի Էրդողանի վրա ճնշումը»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, ասել է Գալերը գերմանական Bild թերթին:
Միևնույն ժամանակ, քաղաքական գործիչը նշել է, որ կողմնակից չէ շփումների ամբողջական խզմանը, քանի որ Թուրքիան «շարունակում է մնալ ԵՄ կարևոր գործընկերը» միգրացիայի, անվտանգության և ուկրաինական հակամարտության հարցերում։ Քաղաքական գործիչը նաև կոչ է արել ակտիվացնել շփումները թուրքական ընդդիմության հետ