Եվս մեկ աճյուն է հայտնաբերվել
Կարճատև դադարից հետո այսօր վերսկսվել են զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների (մասունք) որոնողական աշխատանքները: Փրկարարական մեկ ջոկատով այսօր որոնումներ են իրականացվել Արցախի Հանրապետության հյուսիսարևելյան գոտում՝ Մատաղիսի ուղղությամբ: Որոնումներն արդյունք չեն տվել:
Աշխատանքներնայս հատվածում արդյունք չեն տվել: Սակայն, ՊԲ ստորաբաժանման կողմից Մարտունու շրջանում իրականացված որոնողական աշխախատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Այսպիսով, զինադադարից հետո իրականացված որոնողական աշխատանքների, ինչպես նաև ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում մինչ օրս տարհանվել է 1703 աճյուն:
ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն