Ես քո Գյումրին եմ. Ռուբեն Մխիթարյանի նոր երգը

Մարտի 30-ին կայանալիք Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու որոշում կայացրած հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը նոր երգ է գրել՝ նվիրելով այն Գյումրիին։ Երգը շատ նման է «Ես քո Արցախն եմ, դու իմ՝ Հայաստանը» երգին։

Թեկնածուն թվարկում է Գյումրու տեսարժան, կարևոր վայրերը, գործարանները, եկեղեցիները, ծայրամասային փողոցները և այլն։

 Տեսանյութին կից նա գրել է.

«Գյումրին սիրելու, կարոԴնալու ու խելըՌելու քաղաք է: Իմ Գյումրին բազմաթիվ լավ թաղեր ու փողոցներ ունի, որոնք մի երգի մեջ տեղավորելը ուղղակի անհնար է, բայց հնարավոր է պահել սրտի մեջ: Մենք էլ պահում ենք: ՍիրեմԳը քաղաքս»։

Share This