Արամ Մելիքյանի դուստրը`Էլիզ Մելիքյանը, համացանցային տևական քննարկումներից հետո հայտնել է  իր և սիրելիի բաժանման մասին:

StarNews-ը տվյալ թեմայի շուրջ կապ էր հաստատել Էլիզի հետ, սակայն վերջինս հերքել էր լուրը:

Արդեն րոպեներ առաջ Էլիզն անկեղծ գրառումով է ներկայացել,

«Չգիտեմ՝ ինչքան բնական կարելի է ասել, բայց ուզում եմ կիսվել։ Վերջին շրջանում կյանքումս մեծ փոփոխություններ եղան։ Այլևս ես և Հարութը միասին չենք։ Չկա սկանդալ, չկա սուր պատճառ։ Ուղղակի հասկացանք՝ մեզ համար այլ ճանապարհներ են բացվել։

Ինձ համար շատ բարդ ու խառը փուլ էր, բայց միաժամանակ՝ ինչ-որ տեղ հանգստացնող։ Հիմա առաջին անգամ ապրում եմ առանձին։ Սկզբում վախ կար՝ կկարողանա՞մ, կսովորե՞մ։ Բայց ամեն օր սովորում եմ։

Հաճախ հարցեր եմ ստանում, խոսակցություններ են լինում, մեկնաբանություններ։ Մարդիկ ամեն ինչ ուզում են հասկանալ, վերլուծել կամ դատել։ Բայց ուզում եմ ասել՝ ես հանգիստ եմ իմ մեջ։ Ծնողներս լիովին սատարում են ինձ, ու դա ամենակարևորն է։