Հեղափոխություններն ու շարժումներն հաջողվում են,երբ կա ֆինանս.Գ.Վիրաբյան

Ես հասկանում եմ ,որ հիմա անկեղծ խոսեմ ,շատերը հարձակվելու են իմ վրա ու փորձելու են խելոք ու հայրենասեր երևալ:Բայց մինչև իրականությունը ճիշտ չպատկերացնենք ,հաղթել չենք կարող:ԵՎ այսպես:
Երևանում շատ ու շատ բանկեր ու դեսպանատներ կան ,իրենց բարձր աշխատավարձերով:Կան շատ սպասարկման օբիեկտներ ,կան նմանատիպ շատ աշխատատեղեր:Երևանում է ՀՀ Կառավարությունն ու Աժ իրենց աշխատակիցներով ու իրենց հազարավոր բարեկամներով ,որոնք լավ տեղավորվել են կերակրատաշտի առաջ:Մի խոսքով մայրաքաղաքում ոտքի կանգնելու ու պայքար սկսելու պատրաստ մարդիկ քիչ են ,քանի ,որ մի հատվածն ել կենտրոնացված են մայրաքաղաքային օլիգարխների բիզնեսներում և նրանց խոսքին են սպասել միշտ ու ծառայել են նրանց շահերին:Մի խոսքով ,մինչև շրջան մարզերից մարդիկ չգան երևանաբնակ քաղաքացիները ոչինչ չեն կարող անել:Այստեղ է ,որ պետք է ազնվորեն ու բաց տեքստով ասել ,որ գյուղացին ինքնուրույն չի կարող գալ ,նա մեկ ժամ չաշխատի սոված կմնա :Գյուղացին միջոց ու հնարավորություն չունի գալու:Հիմա կասեք գյուղերում բոլորը սոված ու չքավոր են? Չէ ոչ բոլորը մեծամասնությունն է անկարող ,իսկ գյուղերում ովքեր կուշտ են ,նրանք քպ ի շուրջ հավաքված ,նրանց կերակրատաշտի ու շրջապատի մարդիկ են:Մի խոսքով ,ովքեր ի վիճակի են գյուղացուն կազմակերպել ,նրանց ֆինանսավորել ու պայքարի տանել ,հենց նրանք էլ են վախենում գյուղացուց:Վախենում են ,որ մարդիկ հավաքվեն ու կազմակերպվեն ,այլևս թույլ չեն տա ամեն ազգադավի հայրենասեր երևալու:Մի էլ վախեցեք կամ քարկոծեք ինձ ,որ ես ֆինանսից ու ֆինանսավորելուց խոսեցի ,ես որպես պատմություն իմացող եմ ասում,բոլոր հեղափոխություններն ու շարժումներն են հաջողվում ,երբ կա ֆինանս :Դավաճան կապիտուլյանտը ձեզ փաստ:Էնպես ,որ ժողովրդին մի մեղադրեք
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )