Ես ոչ մեկի հետ խռով չեմ, որ հաշտեցնեն մեզ, իմ պրոբլեմն ադրբեջանցիներն են․ Վարդան Ղուկասյան

Ես քաղաքական հենարան չունեմ, քաղաքականության մեջ ոչ մեկի հետ չեմ համագործակցում։ Ես ոչ մեկի հետ այս պահի դրությամբ քաղաքական առումով ճանապարհ չեմ գնում։ Հետագայում միգուցե լինի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի կոմունիստական կուսակցության՝ Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը։Հարցին, թե առանց քաղաքական հենարանի ավագանու կազմում ինչպե՞ս է աշխատելու՝ նա պատասխանեց․ «Խմբակցությունները, որ իրենց ձայները տվեցին, դրանից հետո կհամագործակցենք, կաշխատենք։ Մեր աշխատանքի հիմքը պետք է լինի քաղաքի շահը»։