Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին. Էդգար Ղազարյան

Մենք բողոքարկելու ենք ոչ միայն դատարանի որոշումը, այլև քննիչի՝ մինչև հիմա կայացրած որոշումները: Այս մասին դատարանի վճռից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Էդգար Ղազարյանը:

«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին՝ քննիչի և դատախազի գործողություններ ի հետ կապված, քանի որ Քրեական օրենսգիրքը նախատեսում է հոդված ակնհայտ անմեղ մարդու նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար: Էդքան հեշտ չի իմ նկատմամբ հանիրավի գործողություններ իրականացնելը: Բայց քանի դեռ այդ որոշումը բողոքարկված չէ, դատարանի որոշմամբ ստիպված պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, իրենց հայրենասեր ջանին մեռնեմ»,- նշեց նա:

 

Share This