Ես ձեզանից մեկն եմ

Բարև ձեզ , երեկ չեմ գրել և շատ նամակներ եմ ստացել :
Հարգելիներս , գիտեմ բոլորիդ զայրույթը , գիտեմ որ ազգը ցասման մեջ է , գիտեմ ,որ զգացողություններդ տարբեր են , գիտեմ էմոցիոնալ դաշտը շատ սուր է : Ըմբռնումով եմ մոտենում բոլոր գրառումներին ,թե՛ սուր , թե՛ մեղմ : Ես ձեզանից մեկն եմ ու իմ զգացողությունները ձերինից տարբեր չեն , ես էլ եմ զայրանում , ես էլ եմ նեղանում , ես էլ եմ կռվում , լացում , բայց ես չեմ անիծում : Երկնքում անեծք է կախվել ու դա ոչ մի տեղ չի տանի : Թեև դրա ծանրության տակ էլ ես շարունակում եմ գործել , որովհետև իմ նպատակները միշտ եղել են մաքուր և արդար իմ երկրի և ազգի համար : Ես չե՛մ հարմարվում ու գործում եմ , չե՛մ հարմարվում ու պայքարում եմ , չեմ հարմարվում ու փորձում եմ նախապայման ստեղծել իրադրությունը ,եթե ոչ այսօր ,ապա վաղը շտկելու , բայց վաղվան ավելի լավ պատրաստվել է պետք , ավելի ճիշտ պատրաստվել է պետք ու էդ պատրաստվելու համար գործել է պետք : Երբեք չեմ մտածել , որ իմ փոխարեն ուրիշը գործի , երբեք չեմ մտածել , որ պահը գա նոր գործ եմ, երբեք չեմ գործել պահի ազդեցության տակ ՝ մտածելով «ես» -ի մասին ու սա է իմ ապրելակերպն է ու ես փոխվել չեմ կարող : Երբ պատգամավոր չէի , էլի ընկերներիս հետ իշխանավորի գործ էինք անում ու ամեն օր էինք անում , շատերի փոխարեն էինք անում , որովհետև ազգի առողջ պահպանությունը մեր առաքելության մեջ էինք ներառել , երբ դարձա պատգամավոր , իմ առաքելության միջից այս կետը չջնջվեց , այլ ավելի հոծ դարձավ ավելի առաջնային և ես էլի գործեցի, գործում եմ և գործելու եմ : Ծանր է ինձ համար էլ ու վստահ եմ , չե՛ք կասկածում , բայց ես հանձնվողը չեմ և կռվելու եմ մեր զինվորի ոգով , մեր զինվորի նպատակով , մեր զինվորի պահանջով : Ուստի խնդրանքս է, անեծքը երկինք կախելու ու դարավոր անեծքների շերտը հարստացնելու փոխարեն , բերե՛ք գործենք ամեն օր , բերե՛ք գործենք շարունակաբար, չնայենք ,որ էլ պետք չէ , այլ գնահատենք ,որ միշտ պետք է ու գործով հաղթենք :
Ներողություն եմ խնդրում , որ ստիպված եք հույզերի տեղատարափում շատ վատ բաներ ասել , բայց թևերդ կտրված մի պահեք , մենք դեռ զենք ունենք բռնելու ,մենք դեռ ճախրելու ենք, թեև կոտրված արծվի պատրանքը կիսատ է :
Հարգանքով ՝ ձեր Սոֆյա
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )