Ես կատարում եմ նախագահի տված հանձնարարություններ, բոլորս վճռականությամբ ենք լցված մեր հայրենիքի պաշտպանության հարցում. Սեյրան Օհանյան

Հայաստանի և Արցախի պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանն Արցախում է, նրա վիրավորվելու մասին թշնամու տարածած լուրն այսօր անմիջապես հերքեց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը:

Քիչ առաջ Tert.am-ի հետ զրույցում Սեյրան Օհանյանն ասաց, որ վիրավոր չէ, իսկ առաջնագծում տրամադրությունը մարտական է:

«Ես կատարում եմ նախագահի կողմից հանձնարարություններ, իմ մասնագիտական առումով աջակցում եմ և վերջ»,-ասաց Սեյրան Օհանյանը:

Հացին, թե ինչպիսին է տրամադրվածությունը, որովհետև հայտնի է, որ հակառակորդը Շուշիի ուղղությամբ փորձում է առաջխաղացում գրանցել, Սեյրան Օհանյանն ասաց, որ մարտական գործողությունների վերաբերյալ լուրերին պետք է տեղեկանալ պաշտոնական աղբյուրներից:

«Միայն ասեմ, որ մեր բոլորի մարտական տրամադրությունը շատ բարձր է, մենք բոլորս վճռականությամբ ենք լցված մեր հայրենիքի պաշտպանության համար»,-ասաց Սեյրան Օհանյանը:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )