ԵՄ-ն սկսում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթի պատրաստումը

Եվրամիությունը սկսել է ձևավորել հակառուսական պատժամիջոցների հաջորդ՝ 17-րդ փաթեթը։ Այս մասին հայտնում է EUObserver պորտալը՝ վկայակոչելով եվրոպացի դիվանագետների։

Պորտալի աղբյուրի համաձայն՝ նոր սահմանափակումների վրա աշխատանքը «սկսվել է, բայց շատ վաղ փուլում է»։

«ԵՄ արտաքին քաղաքականության ծառայությունը և Եվրահանձնաժողովը աշխատում են դրա վրա, և առաջարկները հավանաբար կհայտարարվեն ամռան սկզբին», – ասել է ԵՄ մի դիվանագետ:

Մեկ այլ աղբյուր կասկած է հայտնել ժամանակի վերաբերյալ՝ կապված ուկրաինական հակամարտության կարգավորմանն ուղղված միջազգային ասպարեզում ակտիվացած ջանքերի հետ։

«Այս պահին դա չափազանց սպեկուլյատիվ է, մենք պետք է տեսնենք, թե ինչպես կզարգանան բանակցությունները Ռուսաստանի և Ուկրաինայի միջև», – ասել է նա։

Պորտալը նշել է, որ Հունգարիայի կողմից հնարավոր վետոյի ֆոնին եվրոպական դաշինքը կարող է դժվարությունների հանդիպել պատժամիջոցների նոր փաթեթի շուրջ համաձայնեցնելու հարցում։

Բուդապեշտը կարող է խոչընդոտել նաև Ռուսաստանի դեմ ԵՄ գործող տնտեսական պատժամիջոցների երկարաձգման գործընթացին, որոնք հունվարի վերջին երկարացվել էին 6 ամսով։

Share This