ԵՄ-ն խոշոր պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի դեմ․ նաև բանկեր են անջատվել SWIFT վճարային համակարգից
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակում ներառել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձ:
Պատժամիջոցներ են սահմանվել 74 նավերի դեմ, որոնք, ըստ ԵՄ-ի, մտնում են Ռուսաստանի ստվերային նավատորմի մեջ։
Արգելվել է ռուսական 8 լրատվամիջոցի հեռարձակումը Եվրոպայում։
ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառում նաև ռուսական «ստվերային նավատորմի» նավերի սեփականատերերի և ռուսական ռազմարդյունաբերական համալիրին աջակցող կամ շահող նավերի դեմ։
ԵՄ-ն SWIFT վճարային համակարգից անջատել է ռուսական 13 բանկ։