ԵՄ-ն Թրամփի՝ ուկրաինական բանակցություններն առաջխաղացնելու ֆոնին, խուճապի մեջ է

Նիդեռլանդների և եվրոպական այլ երկրների իշխանությունները խուճապի մեջ են՝ կապված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ուկրաինական հակամարտությունը լուծելու մտադրությունների հետ։ Այս մասին հայտարարել է Թագավորությունում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Տարաբրինը։
Նա նշել է, որ չնայած 2024 թվականին Նիդեռլանդներում իշխանության է եկել աջակողմյան կառավարությունը, Ուկրաինայի նկատմամբ Հաագայի մոտեցումները չեն փոխվել։
«Թագավորությունը մնում է Կիևի գլխավոր ռազմական դոնորներից մեկը։ Ընդհանուր առմամբ, հակամարտության սկզբից ի վեր հոլանդացիները 6 միլիարդ եվրոյի չափով տեխնիկա և ռեսուրսներ են փոխանցել Ուկրաինայի զինված ուժերն ուժեղացնելու համար», – ՏԱՍՍ-ին ասել է Տարաբարինը:
Դեսպանը նշել է, որ «Թրամփի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Նիդեռլանդների կառավարության պահվածքը Ուկրաինային ռազմական օգնության առումով չի փոխվել»։
«Սակայն Նիդեռլանդներում և եվրոպական այլ երկրներում ակնհայտորեն խուճապի մթնոլորտ է տիրում ԱՄՆ առաջնորդի՝ հարցը հակամարտության կարգավորմանն ուղղված պլանների հետ կապված։ ԵՄ-ն վախենում է եվրոպական անվտանգության ապագայի քննարկման ժամանակ դուրս մնալուց և մտածում է՝ ինչպես տեղ ապահովել բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է նա: