Եղևնու պատմությունը

Մայրաքաղաքներում «երկրի գլխավոր տոնածառը» տեղադրվում է կենտրոնական հրապարակներում: Հայաստանում այդպիսի տոնածառը տեղադրվում է Երևանի Հանրապետության հրապարակում, Մոսկվայում՝ Կարմիր հրապարակում և այլն: Տոնածառեր են տեղադրվում նաև երկրի մյուս քաղաքներում և այլ բնակավայրերում: Երկրի գլխավոր տոնածառը տեղադրվում, զարդարվում ու նրա լույսերը վառվում են հանդիսավոր արարողությամբ, որին սովորաբար մասնակցում են հայտնի անձինք և պաշտոնյաներ:
Մեծ Բրիտանիայում 1946 թվականից 20 մետր բարձրություն ունեցող տոնածառ է տեղադրվում Լոնդոնի Տրաֆալգարյան հրապարակում: Ամեն տարի այդ եղևնին ուղարկում է Նորվեգիայի թագավորական ընտանիքը՝ ի նշան երախտագիտության այն բանի համար, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ անգլիական զորքերն օգնել են Նորվեգիան ազատագրել գերմանական շրջափակումից: Այդ տոնածառի շուրջը նախատոնական օրերին հավաքվում են հազարավոր անգլիացիներ, ովքեր երգում են սուրբծննդյան հիմներ: Տրաֆալգարյան հրապարակի տոնածառն ավանդաբար զարդարվում է լամպերի շղթաներով, որոնք կախվում են ուղղահայաց[27]:
Հռոմում տոնածառը տեղադրվում է Սուրբ Պետրոսի հրապարակում: Համաձայն ավանդույթի՝ ամեն տարի Վատիկանին եղևնի է նվեր ուղարկում եվրոպական մի երկիր: Այդ ավանդույթը սահմանել է Հովհաննես Պողոս II պապը 1982 թվականին: Սուրբծննդյան տոների ավարտին կաթոլիկ եկեղեցու գլխավոր տոնածառի փայտանյութը օգտագործվում է իրեր պատրաստելու համար, որոնց վաճառքից ստացված գումարը օգտագործվում է աղքատներին օգնելու նպատակով[28]:
Նյու Յորքում 1931 թվականից սկսած տոնածառն ավանդաբար տեղադրվում է Ռոքֆելլեր կենտրոնի դիմաց: 2011 թվականի Ամանորի նախօրեին եղևնին զարդարող շղթաները կազմված էին 30 հազար լամպերից, իսկ գագաթին տեղադրված էր 2,7 մետր տրամագիծ ունեցող բյուրեղապակե աստղ, որ պատված էր Սվարովսկու բյուրեղներով[29]:
Ամենայուրօրինակը Ռիո դե Ժանեյրոյի՝ Լագոա լճի վրա լողացող տոնածառն է: Նրա բարձրությունը կազմում է 85 մետր, իսկ մետաղական կառուցվածքը կշռում է 530 տոննա: Տոնածառը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես ամենամեծ լողացող տոնածառն աշխարհում: Տոնածառի մեջ մոնտաժված է մեխանիկական զանգ, որ կատարում է սուրբծննդյան մեղեդիներին: Տոնածառը զարդարվում է 3 միլիոն լամպերից կազմված շղթայով, ու ղեկավարվում է համակարգչով: Ազատ օրերին տոնածառից հրավառություն է արձակվում[30]:
Աշխարհի ամենամեծ սուրբծննդյան տոնածառը տեղադրվել է 2009 թվականին Մեխիկոյում: Նրա բարձրությունը կազմել է 110,35 մետր (40 հարկանի շենքի բարձրություն), տրամագիծը՝ 35 մետր, իսկ մետաղական կառուցվածքի ու զարդարանքի կշիռը՝ 330 տոննա: Տոնածառը տեղադրվել է Պասեո դե լա Ռեֆորմա պողոտայում[31]:
Ամենաթանկարժեք տոնածառը տեղադրվել է Աբու Դաբիում 2010 թվականին: Այն զարդարված էր ոսկե ու արծաթե գնդերով, ինչպես նաև թանկարժեք քարերից պատրաստված զարդերով, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 11,5 միլիոն դոլար[32]:

Տոնածառ Տալլինի Ռատուշայի հրապարակում, 2009 թվական
2011 թվականին վերսկսվեց «տոնածառային պատերազմը»[21] Ռիգայի ու Տալլինի միջև: Լատվիական կողմի ներկայացրած պատմական փաստարկներին ի պատասխան Տալլինի իշխանությունները որոշեցին քաղաքում կանգնեցնել անգերազանցելի բարձրություն ունեցող տոնածառ: Սակայն Ռատուշայի հրապարակում կանգնեցված տոնածառը, որի բարձրությունը կազմում էր 24 մետր, երկու անգամ (նոյեմբերի 25 և 27) տապալվեց քամու պատճառով: Երկրորդ անգամ այն ընկավ 80 շղթաների (9,6 հազար լամպ) և լապտերների 15 լրակազմի հետ միասին, ինչի հետևանքով զգալիորեն վնասվեցին և՛ տոնածառը, և՛ նրա զարդարանքները: Ի վերջո ստիպված եղան ծառը կարճացնել 4 մետրով[33]: Տալլինի իշխանությունների պահանջով ոստիկանությունը հետաքննություն սկսեց հնարավոր դիվերսիայի կասկածանքով[34]:
2012 թվականի դեկտեմբերին սուրբծննդյան տոնածառ տեղադրվեց Հարավային ու Հյուսիսային Կորեաների սահմանին: Մամուլում այդ փաստը մեկնաբանվեց որպես հակակոմունիստական քարոզչություն ու հոգեբանական պատերազմի փորձ

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )