Եղևնու զարդարումը
Եղևնու խաղալիքների պատմությունն արտացոլում է տվյալ երկրի պատմությունը: Սուրբծննդյան տոնածառերը զարդարվում էին քաղցրավենիքներով, ապակե գնդերով, իսկ գագաթին դրվում էր Բեթղեհեմյան աստղը խորհրդանշող յոթաթև աստղ: Խորհրդային Միության տարիներին տոնածառերը զարդարվում էին թղթե ինքնաթիռներով ու կարմիր զինվորներով, իսկ գագաթին դրվում էի կարմիր աստղ, պատերազմի տարիներին՝ թղթե փաթիլներով ու լամպերով, 1960-ական թվականներին՝ տիեզերագնացների և «տասներկուսին հինգ պակաս» ցույց տվող ժամացույցների պատկերող խաղալիքներով, այնուհետև Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունից ներկրված խաղալիքներով, որոնք գնելու համար մարդիկ երկար ժամանակ հերթ էին կանգնում, իսկ 1980-ական թվականներին՝ ապակե խաղալիքներով[36]: Այժմ եղևնու զարդարումը սահմանափակված է միայն ֆինանսական ընբռնմամբ, իսկ զարդարանքները հիմնականում համապատասխանում են Արևմուտքում առաջարկվող տեսականուն: