ԵՂԻՍԱԲԵԹ 2-ՐԴ ԹԱԳՈՒՀՈՒ ԹՈՌՆՈՒՀԻՆ ԵՐՐՈՐԴ ԵՐԵԽԱՅԻՆ Է ՍՊԱՍՈՒՄ

Մեծ Բրտիանիայի Եղիսաբեթ 2-րդ թագուհու թոռնուհին՝ Զարա Տինդալլը երրորդ երեխային է սպասում։ Այս մասին հայտնել է Զարայի ամուսինը՝ Մայք Տինդալլը իր պոտքաստում, ինչպես փոխանցում է Daily Mail-ը։ Զարա Տինդալլը հանդիսանում է արքայադուստր Աննայի դուստրը։

Նա օլիմպիական մեդալ է ստացել ձիարշավասպորտում։ Տինդալլները ունեն երկու երեխա՝ Միան, որ վեց տարեկան է եւ Լենան, որ երկու տարեկան է։ Հաջորդ տարի կմայրանա նաեւ թագուհի Եղիսաբեթ 2-րդի եւս մեկ թոռնուհի՝ արքայադուստր Եվգենիան։ Նա լույս աշխարհ կբերի իր առաջնեկին։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )