Եղեգնաձորի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընդդիմադիր թեկնածուն և իր շտաբը համակարգողը ձերբակալվել են
Իշխանությունները շարունակում են վաղը կայանալիք ընտրություններից առաջ ռեպրեսիաներ գործադրել ընդդիմադիր գործիչների և թիմերի նկատմամբ։ Քիչ առաջ Politik.am-ը հավաստի տեղեկություններ ստացավ, որ Եղեգնաձոր խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Դավիթ Հարությունյան» դաշինքի առաջին համարը՝ Դավիթ Հարությունյանն և այս դաշինքի շտաբը համակարգողներից Գևորգ Սաքանյանն այսօր առավոտյան ձերբակալվել են:
Նույն աղբյուրները փոխանցում են, որ ձերբակալվածներն այժմ գտնվում են Երևանում՝ Հակակոռուպցիոն կոմիտեում։