Եթե երբևէ ձեր մտքով անցնի թե ինչու պարտվեցինք հիշեք,որ պետությունը չարեց այն ինչ պարտավոր էր անել թե պատերազմից առաջ թե դրա ընթացքում և թե դրանից հետո

Անգամ ամենասարսափելի երազում չէիր պատկերացնի,որ այդ հանգանակությունները կարող են ոչ թե քո զինվորի ուտելիքի ու մի փամփուշտ ավել լինելու համար օգտագործվել այլ Ալեն Սիմոնյան կոչված անձի համար մի նոր մեքենայի ։
Ողբալի է այս վիճակը։
Պարոն Ծառուկյանը որպես անհատ ,մարդ ով պարտավոր չէ իր վրա վերցնել այն գործերը որոնք պետությունը պետք է կատարեր արել է զինվորի առողջության ու բարեկեցության համար ավելին ։
Թե ինչ է արել պարոն Ծառուկյանը պատերազմի ընթացքում հայտնի է բոլորիդ(կամավորական ջոկատների կազմում,սննդի ու հագուստի տրամադրում)
ու նման գործունեությունը միայն այդ շրջանակներում չսահմանափակվեց։Պատերազմից հետո Ծառուկյանը ընտանիքը խոշոր գումար փոխանցեց զինվորների հաշվին ։
Դե էլ չեմ խոսում թե քանի զինվորի պրոթեզավորման ու ապաքինման համար է աջակցություն ցուցաբերել ։
Մինչ անհատը գործում է պետությունը քուն է մտել ու մի բան էլ ասում է,որ անգամ նման չափի հանգանակությունների արդյունքում պետ. բյուջեն չի կարողանա տղաների առողջական խնդիրներով զբաղվել պետ. պատվերի շրջանականերում։
Իսկ ի՞նչ է կարող պետությունը։
Երևի միայն ասել,որ կդատի նրանց ովքեր կհամարձակվեն գերի ընկնել(ու սա էլ է մեծամասամբ կատարվում իրենց պատճառով )։
Պարոն Ծառուկյանը բացի զինվորին քաջալերելուց ու օգնելուց վատը չի արել։
Ու կխնդրեմ ֆիքսել նաև այն,որ պարոն Ծառուկյանը անհատ է ով պարտավոր չէր պետության կատարելիքը վերցնել իր վրա,բայց վերցրել է ու պատվով կատարել ։