ԵԶԱԿԻ ԵՐԿՆԱՔԱՐ ԵՆ ԿԱՐՈՂԱՑԵԼ ՏԵՍՆԵԼ

Լոս-Անջելեսի բնակիչները եւ մոտակա քաղաքների բնակիչները եզակի երկնաքար են կարողացել տեսնել։ Այն անցել է արեւմուտքից արեւելք՝ նոյեմբերի 25-ին՝ միջազգային կոորդինացված ժամանակով 4։12-ին։ Ավելի քան 100 մարդ գրել է, որ կարողացել է տեսնել տիեզերական մարմինը։ Այն ամենայն հավանականությամբ դասվում է երկնաքարերի եզակի գրեյզինգների դասին։ Գրեյզինգ երկնաքարը մոլորակի մթնոլորտ է մտնում շատ փոքր անկյան տակ։ Ուստիեւ նման տիեզերական մարմինները այն չեն ծակում, ձգտելով հասնել Երկրի մակերեւույթ, այլ ասես սահում են մթնոլորտով։

Այս տեսակի երկնաքարերը կարող են չայրվել մթնոլորտում եւ շարունակել իրենց ճանապարհը տիեզերական տարածության մեջ։ Իհարկե, այժմ արդեն վերջինիս ուղեծիրը զգալիորեն փոխվում է, քանի որ մոլորակի մթնոլորտը զգալիորեն արգելակում է նրան։

Նշենք, որ դեռեւս գիտականորեն չի հաստատվել, որ նկատված եւ արդեն «Կալիֆորնիական երկնաքար» անվանումը ստացած երկնաքարը դասվում է գրեյզինգների դասին։ Սակայն լիովին հավանական է, որ այն հենց այդպիսին է, քանի որ օբյեկտն ունի վերջինիս հատուկ բնութագրիչներ

 

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )