Դրսում կոշիկներ լիզելու արդյունքում տուժում է հայ ժողովուրդը. Մինասյան

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ դիտարկմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքական շպագատներ է անումոր կարողանա մնալ իշխանությանՄինասյանը քաղաքական շպագատ է որակումօրինակ, Փաշինյանի` Մոսկվայում մայիսի 9-ի շքերթին մասնակցելըիսկ դրանից առաջ Էստոնիա կատարած այցը, որի ընթացքում մասնակցել է կոմունիզմի ոճրագործություններին նվիրված ցուցահանդեսին:

— Սա խոսում է քաղաքական այն շպագատի մասին, որը ինքը ստիպված ընդունել է, որ կարողանա մի խնդիր լուծել: Իսկ ինքը մեկ խնդիր ունի՝ մնալ իշխանության: Որպեսզի մնա իշխանության, պետք է կարողանա բոլոր հզոր ուժերին բավարարի: Գնում է՝ հակառուսական ակցիայի է մասնակցում, հետո գալիս է Մոսկվա՝ պրոխորհրդային ակցիայի է մասնակցում, գնում է Եվրոպա, այնտեղ պրոեվրոպական ակցիայի է մասնակցում: Քաղաքական այդ շպագատի կամ կոշիկներ լիզելու արդյունքում տուժում է հայ ժողովուրդը, տուժում են պետական շահերը:

Share This