ԴՈՒ ԿԸՐՆԱ՞Ս «ՆԻԿՈԼԻ ԻՄՊԻՉՄԵՆԹԻ» ԹՈՒՂԹԸ ՈՒԴԵՍ․․․
Հայրենական պատերազմի ժամանակ սև թուղթ էին բերում, երբ զինվորը զոհվում էր։ Փոստատարն էր բերում ու չգիտեր, թե ոնց, ում հանձներ, որ տեսարանը ցնցող չլիներ։ «Հին օրերի երգը» հիշում եք, որտեղ պարզ երևում է, թե մարդիկ ինչքան ծանր են տանում պատերազմի դառնություններն ու կորուստների ցավը։ Նիկոլին հիշու՞մ եք: Էն, որ Հայաստան մայրիկի և մյուս մայրերի տղաների սև թղթերը չէր կարողանում տալ, ասում էր. «Դու կըռնա՞ս սև թուղթ ուդես»։
Սովորական պայմաններում էլ է սև թուղթ լինում։ Այն մահվան գույժ է՝ թղթի տեսքով։ Օրինակ, Արսեն Թուրոսյանի համար սև թուղթ է, երբ գրում ու ասում են ՝ անվստահություն ենք հայտնում Նիկոլ Փաշինյանին։ Դա իր ու իր նման պաշտոնյաների համար, որոնց մեջքին բազմաթիվ քրեական գործեր կան, Նիկոլի «իմպիչմենթը» սև թուղթ է։ Ու եթե Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում ցուցադրում է, թե ինչպես է պատռում Նիկոլի սև թուղթը և հետն էլ մեկնաբանություն գրում, դա ազդեցիկ չէ։ Հիշենք կորոնայի ժամանակ Թորոսյանի հետ կապված բոլոր սարսափները, մարդկանց օրգանները տնօրինելու բուռն մարմաջը՝ մի կողմ թողնելով այն քրեական գործերը, որոնցով նրան հպատակեցնում էր իր տերը։ Նման պարագայում նա «իմպիչմենթի» թուղթը ոչ թե պիտի պատռեր, այլ իր նիկոլությունն ապացուցելու համար պիտի ուտեր սև թուղթը և ֆեյսբուքյան իր էջում գրեր՝ Դու կըրնա՞ս «Նիկոլի իմպիչմենթի» թուղթը ուդես․․․
Հիշեցնենք, որ «Արթուն ենք» շարժման անդամները Փաշինյանին խելամիտ ժամկետում իմպիչմենթ նախաձեռնելու առաջարկով ԱԺ–ի նամակների բաժին հանձնեցին 107 պատգամավորներին ուղղված անհատական նամակները։