Դոնի Ռոստովում առևտրի կենտրոն է հրդեհվել (տեսանյութ)

Դոնի Ռոստովում առևտրի կենտրոն է հրդեհվել: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

«Նախնական տվյալներով՝ հրդեհի մակերեսը 500 քառակուսի է», – ասված է հաղորդագրության մեջ:

Հրդեհի վերացման աշխատանքներին ներգրավվել է 70 աշխատակից եւ 19 միավոր տեխնիկա, ճշտել են ԱԻՆ-ում:

Մոսկվայի ժամանակով ժամը 6:45-ին գերատեսչությունից հայտնել են, որ կրակը տարածվել է առևտրային համալիրի հարևանությամբ գտնվող հինգ հարկանի շենքի տանիքին:

Նավիգացիոն հավելվածների տվյալների համաձայն՝ Բուդյոնովսկի պողոտայում է գտնվում «Աստոր Պատկերասրահ» առևտրի կենտրոնը։

Շենքում տեղակայված են մի քանի խանութներ, սրճարան, սուպերմարկետ։

Share This