Դիմակն ինքնին սարսափելի չէ, սարսափելին այն է, որ դիմակի տակ մեկ ուրիշ դիմակ էլ է լինում

Բոլոր ժամանակների ուրախ և տխուր ծաղրածու Լեոնիդ Ենգիբարյանը հասցրել է նկարահանվել նաև ֆիլմերում, գրել կարճ նովելներ ու արտահայտել մտքեր, որոնք թախիծի և ուրախության նուրբ խառնուրդ են։ Առաջարկում ենք ծանոթանալ նրա 15 մտքերին, որոնք կհուզեն յուրաքանչյուրի սիրտն ու կստիպեն մտածել։

1. Ես գրպանի գող եմ, ես գրպանի գողերի թագավորն եմ, ես հարուստ եմ և երջանիկ: Ո՛չ, ավելի ճիշտ կլինի ասել, որ ես գրեթե երջանիկ եմ, միայն ափսոսում եմ, որ ոչ ոք իր սիրտը գրպանում չի պահում:
2. «Ոչ» ասելու համար ավելի մեծ տաղանդ է պետք, քան «այո» ասելու համար։
3. Գնալուց մի՛ մարիր դիմացինիդ հոգու լույսը:
4. Մեծ քաղաքում ծաղիկներ նվիրելը շատ դժվար գործ է:
5. Ես ոչինչ չեմ հասկանում: Մեծե՛ր, լսո՞ւմ եք, ես չեմ հասկանում ձեր կանոնները, ձեր բարոյականություն կոչվածը, ձեր սերը:
6. Նրանք, ում սիրում են, արտասովոր են դառնում:
7. Դիմակն ինքնին սարսափելի չէ, սարսափելին այն է, որ դիմակի տակ մեկ ուրիշ դիմակ էլ է լինում:
8. Ես հոռետես անձնավորություն չեմ, սակայն երբեմն ինձ շատ տխուր եմ զգում: Իհարկե, տխրությունը հուսահատության հետ ոչ մի ընդհանրությոն չունի: Ավելին ասեմ՝ իմ կարծիքով չափից շատ կայտառությունը հիմարության նշան է:
9. Նպատակս և երջանկությունս սերտ կապված են, բայց ես չեմ հավատում երջանիկ ավարտին, ես հավատում եմ երջանիկ ընթացքին:
10. Չգիտեմ, թե ինչպես եմ ապրելու: Ձեր աշխարհում ես չկարողացա ապրել, իսկ իմ աշխարհում ես ամբողջովին միայնակ եմ:
11. Ես կմեռնեմ, եթե ոչ ոք չասի, որ սիրում է ինձ:
12. Իմաստուն սարերը մարդուն միայնություն են պարգևում, որ վերջինս հասկանա, որ միայնակ նա ոչ ոք է:
13. Հենց այնպես մարդուն պետք չէ վիրավորել, քանի որ դա շատ, շատ վտանգավոր է: Իսկ եթե նա Մոցա՞րտն է, և դեռ չի հասցրել ոչինչ ստեղծել, անգամ չի գրել իր «Թուրքական երթը»: Դուք կվիրավորեք նրան, և նա ոչինչ չի գրի: Չի գրի մեկը, չի գրի մյուսը, և աշխարհում ավելի քիչ գեղեցիկ երաժշտություն կլինի, ավելի քիչ լուսավոր մտքեր, և հետևաբար, ավելի քիչ լավ մարդիկ կլինեն:
14. Հումոր չունեցող մարդկանց կարևոր պաշտոնների նշանակելը շատ սխալ է:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )