Դժգոհ մարդիկ

Մարդն ընկնում է դրախտ: Նայում է, տեսնում` բոլոր մարդիկ երջանիկ են, ուրախ, ազնիվ, բարյացակամ: Իսկ շուրջբոլորը` ինչպես սովորական կյանքում: Քայլում է, շրջում է, և իրեն դուր է գալիս: Հարցնում է հրեշտակապետին.
-Իսկ կարելի՞ է տեսնել, թե ինչ է դժոխքը: Թեկուզ մի աչքով:
-Լավ, գնանք, ցույց տամ:
Գալիս են դժոխք: Մարդը նայում է, առաջին հայացքից կարծես ամեն ինչ նույնն է, ինչ որ դրախտում, նույն սովորական կյանքն է, բայց մարդիկ չար են, վիրավորված, երևում է, որ նրանց համար վատ է այդտեղ:
Նա հարցնում է հրեշտակապետին.
-Կարծես այստեղ ամեն ինչ նույնն է, ինչ որ դրախտում: Ինչու՞ են մարդիկ այսպես դժգոհ:
-Որովհետև նրանք մտածում են , որ դրախտում ավելի լավ է:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )