Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի օրն է

Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի (Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ) դեմ պայքարի համաշխարհային օրն է: Այդ օրն առաջին անգամ նշվել է 1988թ. դեկտեմբերի 1-ին այն բանից հետո, երբ բոլոր երկրների առողջապահության նախարարների հանդիպմանը հնչեցվեց սոցիալական հանդուրժողականության և հիվանդության վերաբերյալ տեղեկատվության փոխանակումն ընդլայնելու կոչ։
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրն արդիական է նաև Հայաստանի համար: ՄԻԱՎ վարակակիրների զգալի մեծամասնությունը (76,1%) 20-39 տարիքային խմբում է:
Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղիներն են՝ թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով վարակումը (54,5%) եւ հետերոսեքսուալ ճանապարհը (37,6%): Սրանցից բացի, Հայաստանում արձանագրվել են մորից երեխային, արյան եւ հոմոսեքսուալ ճանապարհներով ՄԻԱՎ վարակի փոխանցման դեպքեր:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )