Դատարանը քննում է Կոստանյանին կալանավորելու հարցը
Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին քննիչի միջնորդության քննությունը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին ՀՔԾ-ն հայտարարեց, որ Գևորգ Կոստանյանին «Մարտի 1»-ի գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում է կայացրել և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 203֊րդ հոդվածի 1֊ին մասի կարգով նրան առաջարկվել է 48 ժամվա ընթացքում ներկայանալ վարույթն իրականացնող մարմին՝ մեղադրանք առաջադրելու համար:
Նոյեմբերի 28-ին արդեն հայտնի դարձավ, որ Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել և քննիչը նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան։ ՀՔԾ-ն չի գաղտնազերծում, թե ինչ հոդվածով է Կոստանյանը ներգրավվել որպես մեղադրյալ։