Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 20-ամյա տղայի դի՝ մի ձեռքը մարմնից անջատված

Երեկ՝ դեկտեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ ոստիկանության ծառայողները ծառայության ընթացքում՝ ժամը 12:50-ի սահմաններում, Դավթաշենի կամրջի տակ երիտասարդի դի են հայտնաբերել:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ահազանգով ժամանած ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ մահացածը Երևանի բնակիչ 20-ամյա Ա. Կաչակն է:

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ տեղի ունեցածն ինքնասպանությո՞ւն է, թե՞ սպանություն, քանի որ դիակի ձեռքերից մեկը մարմնից պոկված է եղել, և, ըստ ականատեսների, այն շների կողմից հնարավոր է հոշոտելու հետևանքով է եղել:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )