<<Հայաստան>>դաշինքի երեք կալանավորված պատգամավորներն էլ ազատության մեջ են
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանը «Վարդաշեն» ՔԿՀ-ից ազատ արձակվեցին, Արմեն Չարչյանը՝ դատարանից։
ՍԴ դեկտեմբերի 9-ի որոշմամբ, պատգամավորական մանդատ ստնալուց հետո անձը չի կարող լինել կալանքի մեջ։ ՍԴ որոշումը հրապարակվել է, այնինչ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Մխիթար Զաքարյանը, Արթուր Սարգսյանը, Արմեն Չարչյանը դեռ կալանքի տակ էին։