Դանակահարություն Հաագայում, տուժածները դեռահասներ են
Դանակահարություն է տեղի ունեցել Հաագայի կենտրոնում։ Երեք դեռահաս ստացել է մարմնական վնասվածք։ Այս մասին հայտնում է Նիդերլանդների հեռուստառադիոկորպորացիան։ Դեպքը տեղի է ունեցել Hudson’s Bay խանութի մոտ, որը քաղաքի բանուկ եւ առեւտրային փողոցներից է։ Տուժածները ստացել են համապատասխան բուժօգնություն եւ դուրս գրվել հիվանդանոցից։ Իրավապահները պարզում են, թե ով է եղել դեռահասների վրա հարձակումն իրականացրած եւ դանակահարած անձը։