Գույնի ազդեցությունը մարդու հոգեկան աշխարհի ու առողջության վրա
Տարբեր գույները մեր ամենօրյա կյանքի անբաժան մասն են, ու շտկելով մեզ շրջապատող գույները (օրինակ ինտերիերում կամ հագուստի)՝ մենք դրանով իսկ գիտակցաբար կամ անգիտակցաբար շտկում ենք նաեւ մեր տրամադրությունը, ինքնազգացողությունը, առողջությունն ու ապագան։ Դրա համար էլ մեզ շրջապատող գույները պետք չէ անտեսել։ Իմաստ ունի ուսումնասիրել յուրաքանչյուր գույնի առանձնահատկությունն ու այդ գիտելիքը օգտագործել ի բարօրություն ձեզ ու ուրիշների։
Կարմիր գույնի ազդեցությունը
Կարմիրն այն գույնն է, որը հոգեկան աշխարհի վրա ազդում է որպես գրգռող։ Դա ցածր չակրայի գույն է՝ կրակի, կյանքի, սիրո ու կրքի գույն, այն ուժեղ էներգիա ունի, էնտուզիազմ, մարդուն թարմացնում է ու ստիպում ակտիվ գործել։ Կարմիր գույնի էներգիան ունի թափանցելու բարձր ունակություն, ստիպում է շարժվել նույնիսկ ծույլ մարդուն։ Կարմիրը խոլերիկ խառնվածքի խորհրդանիշն է։ Կարմիր գույնի էներգետիկան խթանում է սրտի, մկանների, թոքերի աշխատանքը ու մարդուն դարձնում եռանդուն, ուրախ ու շփվող։ Այս գույնը օգտակար է ծույլ, ալարկոտ մարդկանց համար, ովքեր տառապում են սպիտակարյունությամբ ու նման հիվանդություններով՝ նրանց խորհուրդ է տրվում կարմիր գույնի հագուստ հագնել, շրջապատել իրենց կարմիր գույնի իրերով ու ուտել կարմիր գույնի շատ հատապտուղ, բանջարեղեն ու միրգ։ Բայց կարմիր գույնի առատությունը կարող է նաեւ բացասական ազդեցություն ունենալ՝ մարդու մոտ առաջացնելով բարկություն, խանդ, կատաղություն։
Նարնջագույնի ազդեցությունը
Նարնջագույնը դրական ազդեցություն ունի մարդու հոգեկան աշխարհի վրա՝ առաջացնելով ուրախություն։ Նարնջագույնի էներգետիկան բավականին դրական է, այն մարում է դժգոհությունը, մեղմացնում հոռետեսությունը, վերացնում դեպրեսիան, թուլացնում վախերը, լավացնում ախորժակը։ Նարնջագույնը նաեւ օգնում է ուղեղի անոթների աթերոսկլերոզին, սրտի ու այլ ներքին օրգանների հիվանդություններին դեմ պայքարին։
Դեղին գույնի ազդեցությունը
Դեղինը շատ դրական է ազդում մարդու նյարդային համակարգի վրա, խթանում է ստամոքսի գործառույթները, լավ օգնում է երիկամների, միզապարկի ու երիկամների հիվանդությունների դեպքում, նաեւ կարգավորում նեյրոէնդոկրին համակարգի գործունեությունը։ Դեղինը համապատասխանում է սանգվինիկի խառնվածքին ու արեւի խորհրդանիշն է, լավ է ազդում մտածելու ունակության վրա։
Կանաչ գույնի ազդեցությունը
Կանաչը բնության մեջ ամենաշատ հանդիպող գույնն է, այն համապատասխանում է սրտի չակրային ու համարվում է բնական գույն. բնորոշ է ֆլեգմատիկ խառնվածքին։ Կանաչը դրական է ազդում մարդու առողջության վրա, օգնելով բրոնխիտների, նյութափոխանակության խանգարումների, շաքարախտի, հոդերի բորբոքումների ու աչքի հիվանդությունների դեպքում։ Կանաչի էներգետիկան հանում է լարվածությունը, հանգստացնում, հավասարակշռում։
Երկնագույնի ազդեցությունը
Երկնագույնը անվերջության ու հանգստի խորհրդանիշն է, այն համապատասխանում է մելանխոլիկ խառնվածքին ու դրական է ազդում կոկորդի վրա։
Կապույտ գույնի ազդեցությունը
Կապույտը հանգստացնող գույն է, դրական է ազդում առողջության վրա՝ օգնելով լուծել թութքի ու գորտնուկների խնդիրներ, օգնում է կանգնեցնել արյունահոսությունը, բուժում է բորբոքային պրոցեսները։ Կապույտ գույնը ընդհանուր առմամբ հանգստացնող գույն է։
Մանուշակագույնի ազդեցությունը
Մանուշակագույնը բարձր չակրայի գույնն է, համարվում է հոգեւոր գույն։ Մանուշակագույնը դրական է ազդում մարդու վրա։ Դա հոգեւոր ուժ է տալիս, նպաստում մեդիտացիային, ոգեշչում։ Իսկ առողջության տեսակետից խթանում է ավիշի շրջանառությունը եւ լավ ազդում փայծաղի վրա։
Այսպիսով, հասկանալով, թե որ գույնը ինչպես է ազդում մեր հոգեկան աշխարհի վրա՝ մենք կարող ենք լավացնել տրամադրությունը, որպեսզի մեր կյանքում ավելի շատ ներդաշնակություն, ուրախություն ու երջանկություն լինի։