Գոհ եմ, որ Գյումրիի նկատմամբ ուշադրությունը կարող է առաջացնել այլոց խանդը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր իր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում մանրամանս ներկայացրեց, թե ինչ աշխատանքներ են կատարվել իրենց կողմից անցնող տարվա ընթացքում և ինչ ծրագրեր են իրականացրել։ Բնականաբար՝ ներկայացվեց ամեն ինչ որպես դրական արդյունք՝ ճանապարհաշինությունից մինչև համայնքներում սուբվենցիոն ծրագրերի իրականացում, ջրագծերի կառուցում, գազաֆիկացում և այլն։
Hraparak.am-ը նկատեց, որ իր ղեկավարած ախարարությունը թերևս միակն է, որ իր ցույց տված արդյունքոմ դրական ֆոն է ապահովում Նիկոլ Փաշինյանի կառավարության համար։ Պապիկյանի աշխատանքից ու մարդկային որակներից գոհ են գրեթե բոլորը՝ նույնսիկ «հակահեղափոխականները», որոնք եթե մի դրական կետ են նկատում իրենց իշխանությունից հեռացրած Փաշինյանի կառավարության աշխատանքում, ապա դա Սուրեն Պապիկյանն է՝ մեծ հաշվով։
Մեր այս դիտարկմանն ի պատասխան՝ Սուրեն Պապիկյանն ասաց․ «Մեր նախարարության դերը կառավարությունում և, ընդհանապես, մեր կառավարության դեմքը լինելու մասով, իհարկե, շատ գնահատված եմ զգում, որ մեր նախարարության մասին այդպիսի գնահատականներ են հնչում, բայց պետք է այստեղ մի կողմ դնել այդ գնահատանքը և փորձել խնդրին անդրադառնալ ռեալ ու ճիշտ կողմից։ Էստեղ կա մի կարևոր խնդիր՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն այն նախարարությունն է, որ հիմնականում իրականացնում է մեր կառավարության կապիտալ ծախսերը և, ընդհանրապես, հանրապետությունում բոլոր ուղղություններով անելիքները։ Եվ, իհարկե, բնական է, որ մեր արած աշխատանքը տեսանելի պետք է լինի, և նախարարության անունը պիտի հնչելի լինի»։Պապիկյանը խոստացավ, որ ոգևորվելով այդ գնահատականներից՝ 2020 թ․ իրենք ոչինչ չեն խնայելու, որպեսզի ավելի արդյունավետ դարձնեն իրենց աշխատանն ու բարձր պահեն ՀՀ վարչապետի և կառավարության բարի անունը։
Պապիկյանին հարցրինք նաև համայնքների համաչափ զարգացումից ու նրանից, որ ուշադրությունն այսօր կենտրոնացել է ավելի շատ Գյումրիի վրա, ինչը կարող է խանդի զգացում առաջացնել այլ համայնքների մոտ։
Նախարարն ասաց, որ ինքը նույնիսկ գոհ է այն իրականությունից, որ արդեն իսկ խոսում է այն մասին, որ Գյումրիի նկատմամբ ուշադրությունը կարող է առաջացնել այլոց խանդը։ Նա նաև նշեց, որ 2019 թ Գյումրիում հսկայական միջոցներ են ներդրվել, և 2020 թ․ դրանք առնվազն կրկնապատկվելու են։ Բայց դա չի նշանակում, որ աղետի գոտու մյուս, համայնքները պակաս ուշադրության են արժանանալու։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )