Գնդակը Հայաստանի դաշտում է․ Ալիև

Եթե Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ համաձայնագիր ստորագրվի, ապա, իհարկե, համագործակցություն սկսելու համար որեւէ խոչընդոտ չի լինի։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է «Դեպի նոր աշխարհակարգ» թեմայով ֆորումի ժամանակ։
«Կարծում եմ՝ չպետք է ժամանակ կորցնենք, քանի որ կրկին խաղաղության համաձայնագրի հարցում գնդակը Հայաստանի դաշտում է։ «Ես արդեն բազմիցս հրապարակավ հայտարարել եմ, թե ինչ ենք մենք ակնկալում Հայաստանից մեր տարածքային ամբողջականության և սահմանադրության առումով», – ասել է Ալիևը։