Գյումրու քաղաքապետի մեքենան ոստիկանները փորձել են քարշակով տանել

Այսօր վաղ առավոտից ոստիկանության պարեկային ծառայությունը փորձել է բերման ենթարկել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ավտոմեքենան։ Ինչպես հաղորդում է «Հրապարակ»-ը, պատճառաբանվել է, թե մեքենան ունի տեխնիկական խնդիրներ և չի կարող շահագործվել։

Պարեկային ծառայության աշխատակիցների հայտարարությամբ՝ ավտոմեքենան զրահապատ է և չի համապատասխանում շահագործման կանոններին։ Նրանց պահանջով այն պետք է քարշակով տեղափոխվեր ոստիկանության բաժանմունք։

Share This