Գյումրու քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը դրամահավաք է իրականացնում

«Իմ հզոր համայնք» կուսակցության՝ Գյումրու քաղաքապետի թեկնածու, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը դրամահավաք է իրականացնում։

««Ակբա Բանկ» ԲԲԸ «Գյումրի» մասնաճյուղ: Հաշվեհամար՝ 220373350077000
Հայաստանում ընտրելու իրավունք ունեցող ցանկացած անձ կարող է փոխանցել մինչև 100.000 դրամ գումար: Խնդրում ենք փոխանցումները կատարել այնպիսի եղանակով, որը թույլ կտա նույնականացնել փոխանցում կատարող քաղաքացուն (բանկ, օնլայն բանկինգ) քանզի անանուն նվիրատվությունները փոխանցվում են պետական բյուջե»,– ասված է Ռուբեն Մխիթարյանի ֆեյսբուքյան էջում։

Մարտի 30-ին Գյումրիում կանցկացվեն ՏԻՄ արտահերթ ընտրություններ, որին մասնակցելու են 9 քաղաքական ուժ։

Share This