Գյումրու համայնքապետարանը ոտքի է հանել կոմունալ բաժնի ողջ անձնակազմին

Հունիսի 14-ին արձանագրված ուժեղ կարկուտն ու ուղեկցող քամին Գյումրիում լուրջ վնասներ են հասցրել քաղաքի տարբեր հատվածներին։ Մի քանի րոպե տևած տարերքն արմատախիլ է արել ծառեր, վնասել տանիքներ, էլեկտրական և կապի գծեր, ինչպես նաև խաթարել ճանապարհային երթևեկությունը մի շարք փողոցներում։
Բնական աղետին արձագանքել է Գյումրու համայնքապետարանը՝ անմիջապես գործողությունների է անցել կոմունալ բաժնի ողջ անձնակազմը։ Քաղաքապետարանի աշխատակիցները՝ համապատասխան տեխնիկայով հանդերձ, ներկայումս աշխատում են քաղաքի տարբեր տարածքներում՝ կատարելով վնասված ծառերի հեռացման, ճանապարհների մաքրման, անվտանգության վերականգնման և բնակիչների աջակցման աշխատանքներ։
Share This