Գյումրիում փակել են Հայուհու հրապարակը, պահանջել վարչապետի հրաժարականը

Կեսօրին Գյումրու Հայուհու հրապարակում հավաքվել են մի խումբ ակտիվիստներ, պահանջել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ կաթվածահար անելով երթևեկությունը:

Հրապարակն  ակտիվիստների կողմից փակելու հետևանքով որոշ ժամանակ անհնար է դարձել երթևեկությունը Գարեգին Նժդեհ և Ալեք Մանուկյան փողոցներում:

«Մեր ակցիայի նպատակն այն է, որ մեր բողոքի ձայնը բարձրացնենք, ու ասենք, որ չենք համակերպվում ընթացիկ գործողությունների հետ, դեմ ենք ներկա իշխանությանը»,-կաթվածահար արված երթևեկությունից դժգոհ վարորդներին տեղեկացնում էին ակցիայի մասնակիցներն ու ստիպում փոխել ուղղությունը կամ միանալ իրենց:Չնայած այն հանգամանքին, որ ակցիայի կազմակերպիչներից մեկը՝ Կարապետ Պողոսյանը, «Ֆեյսբուքի» իր էջում գրել է «Մեզ տեղափոխեցին ոստիկանության Մուշի բաժին»: «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան՝ ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը տեղեկացրեց, որ նշված ակցիայի որևէ մասնակից այսօր բերման չի ենթարկվել:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )