Գյումրիում պարեկները ևս միացել են կոմունալ աշխատակիցներին
Հունիսի 14-ին կեսօրին Գյումրիում արձանագրված հորդառատ տեղումները` ուղեկցված կարկուտով ու ուժեղ քամով, ընդամենը մի քանի րոպեում ողողել են քաղաքի բակերն ու կենտրոնական փողոցները։ Արտակարգ եղանակային պայմանները լրջորեն խաթարել են երթևեկությունն ու բնակիչների առօրյան։ Բնական տարերքը արմատախիլ է արել մի շարք ծառեր, վնասել տանիքներ, իսկ մեծաքանակ ջուրը կուտակվել է բակերում ու վարորդական հատվածներում։
Արտակարգ իրավիճակին արձագանքել է Գյումրու համայնքապետարանը, որի կոմունալ բաժնի ողջ անձնակազմն արդեն մի քանի ժամ է` աշխատում է արտակարգ ռեժիմով։ Նշենք, որ Շիրակի մարզի պարեկային ծառայության առաջին վաշտի պարեկները ևս միացել են կոմունալ աշխատակիցներին՝ աջակցելով ջրահեռացման, ճանապարհների մաքրման, երթևեկության վերահսկման և անվտանգության ապահովման աշխատանքներին։ Պարեկներն այս պահին կոմունալ բաժնի աշխատակիցների հետ հավասար աշխատանքներ են անում՝ աջակցելով քաղաքապետարանի աշխատակիցներին եւ ապահովելով քաղաքացիների անվտանգությունը ։
Տարերքի հետևանքները վերացնելու աշխատանքները շարունակվում են։ Ներկա պահին ջուրը դուրս է բերվում մի շարք տարածքներից, և տարվում է մաքրման ու վերականգնման գործողություններ։


