Գյումրիում նոր ծննդատուն կկառուցվի
Կառավարության այսօրվա նիստում որոշվեց «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»-ի ծննդատան մասնաշենքի կառուցման համար անհրաժեշտ տարածք հատկացնել։
Ծննդատան շենքի կառուցման համար առավել նպատակահարմար է գտնվել հիվանդանոցին հարակից ՀՀ սեփականության իրավունքով պատկանող՝ Գ․ Նժդեհի փողոց 3/6 հասցեում տեղակայված 0,21124 հա որևէ շինությամբ չծանրաբեռնված տարածքը։
Հողահատկացումից անմիջապես հետո կմեկնարկեն շենքի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումը, այնուհետև նաև շինարարական աշխատանքները։ Արդյունքում, Գյումրիում կգործի ժամանակակից շինարարական նորմերին համապատասխան, անհրաժեշտ սարքավորումներով հագեցած ծննդատուն։